Արտաքին 2 տարի առաջ - 23:12 08-06-2024

Կիևը պայմանավորվածություն է ձեռք բերել արևմտյան երկրների հետ ՀՕՊ լրացուցիչ համակարգերի շուրջ. Զելենսկի

«Գործընկերների հետ արդեն պայմանավորվածություններ կան Ուկրաինայի համար հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ, և այդ լուծումներից մի քանիսը կգործեն ավելի արագ, իսկ որոշները կաշխատեն ավելի մոտ աշնանը»,- այսօր ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ֆրանսիայի Ազգային Ժողովում ունեցած ելույթի ժամանակ: Գրում է Bloomberg-ը:

Երեկ Զելենսկին Փարիզում բանակցել է ԱՄՆ նախագահի և արևմտյան մի շարք այլ երկրների ղեկավարների հետ:

Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Գերմանիան դիտարկում է Ուկրաինա չորրորդ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ ուղարկելու հարցը, սակայն Բեռլինը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Բացի այդ, մեկ շաբաթ առաջ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, պնդել է, թե Իտալիան, ամենայն հավանականությամբ, երկրորդ հակաօդային պաշտպանության SAMP/T տեսակի համակարգը կուղարկի Ուկրաինա, այն այսօրվա դրությամբ տեղակայված է Քուվեյթում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան