Ներքին 2 տարի առաջ - 14:14 08-06-2024

«ՏաԹևերը» հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին`«ՏաԹևերը», և միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և լուսավորչական կարևոր կենտրոններից մեկը համարվող Տաթևի վանական համալիրը այս շաբաթ հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու տարեցտարի զարգացող գաստրոտուրիզմը բացահայտելու նպատակով մի խումբ լրագրողներ միջազգային հեղինակավոր պարբերականներից այս շաբաթ այցելել են Հայաստան՝ ծանոթանալու հայկական աշխարհի տեսարժան վայրերին, պատմամշակութային և հոգևոր կենտրոններին:

Impulse Business Management ընկերությունից հայտնում են, որ հունիսի 7-ին միջազգային լրագրողական խումբը Տաթևում էր: Ճոպանուղուց օգտվելիս հյուրերը հնարավորություն են ունեցել վայելու Որոտանի կիրճի պանորամիկ տեսարանը, «Սատանի կամուրջի» և Տաթևի Մեծ անապատի վրայով անցնող տպավորիչ թռիչքը, որի վերջին հանգրվանը 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրն է: Ճոպանուղու ամենաբարձր կետում (320 մ) հյուրերին սպասվում էր գաստրոնոմիկ փորձառություն։

Թռիչքից հետո լրագրողական խումբը շրջայց է կատարել Տաթևի վանական համալիրում, ծանոթացել Տաթևի դարավոր պատմությանը, Սյունիքի զարգացման գործում ունեցած դերին, ինչպես նաև տարածաշրջանի հետաքրքիր փաստերին, թվերին ու իրադարձություններին, այցելեց վանական խցեր և միջնադարյան Ձիթհանի թանգարանը:

«Սա առաջին անգամ չէ, երբ «ՏաԹևեր» ճոպանուղին և Տաթևի վանական համալիրը հայտնվում են միջազգային լրատվամիջոցնորի ուշադրության կենտրոնում: Տաթևը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Այսօր ճոպանուղի է այցելում երկրի յուրաքանչյուր հինգերորդ հյուրը։ Դրա շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ. համեմատ աճել է 17 անգամ։ Հուսով ենք, միջազգային լրատվամիջոցների այցելություններն ու անդրադարձը կխթանի այս միտումը և աշխարհի տարբեր անկյուններից ավելի ու ավելի շատ մարդիկ կկարողանան բացահայտել այս եզակի ուղղությունը», - ասում է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 13 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, երկու անգամ ճանաչվել է աշխարհում լավագույնը՝ ըստ World Travel Awards միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության: Առաջին անգամ «ՏաԹևերը» հաղթել է 2021-ին, երկրորդ անգամ 2023-ին՝ գերազանցելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը: «ՏաԹևեր»-ը կառավարում է Impulse Business Management ընկերությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում