Ներքին 3 տարի առաջ - 17:44 08-12-2022

Տարածաշրջանային այս լարված իրավիճակը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի. Սեյրան Օհանյան

Ողջունում եւ կարեւորում եմ Ձեր այցը Հայաստան՝ մեզ համար նման դժվարին ժամանակաշրջանում: Այն, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ում եւ տարածաշրջանում, շատ խնդիրներ և հետաքրքրություններ է պարունակում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ հանդիպման ընթացքում:

«Տարածաշրջանային այս լարված իրավիճակը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Տարածաշրջանում հավասարակշռության եւ քաղաքական ուժերի փոփոխություններ են տեղի ունեցել. տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Սակայն, ամենավտանգավորն այն է, որ տարածաշրջանային հակամարտության ամբողջ պատմությունը փորձում են նենգափոխել՝ հայ ժողովրդին ներկայացնելով որպես ագրեսոր»,- նշել է Օհանյանը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամները շնորհավորել են Դին Պրեմիկին՝ Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական մակարդակով համագործակցությունն առաջիկայում կշարունակի ամրապնդվել, եւ կներդրվեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Տոմաժ Մենցինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին կնպաստի նաեւ խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:

Դեսպանը տեղեկացրել է, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, դեսպանների հետ, ինչպես նաեւ այց Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Սեյրան Օհանյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը, 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիային, սահմանային լարվածությանը:

Կարեւորելով հակամարտություններում դիտորդական առաքելությունների դերակատարությունը՝ բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ դերակատարությանը, Հայաստանում ժողովրդավարական համակարգի հաստատմանը վերաբերող հարցերին:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2023 թ. հունվարին երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարների հետ տեսակապ հաստատելու, ինչպես նաեւ փոխայցեր կազմակերպելու հարցերում:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում