Սպորտ 2 տարի առաջ - 22:11 07-06-2024

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Ղազախստանի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի ընտրանու հետ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի ազգային թիմը հաղթեց 2։1 հաշվով։

Խաղասկզբում՝ 4-րդ րոպեին հաշիվը բացվել է․ Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո ինքնագոլ է գրանցվել։

Խաղի 58-րդ րոպեին հայ ֆուտբոլիստները գեղեցիկ կոմբինացիայի վերջնարդյունքում կրկնապատկել են հաշիվը․ Վարազդատ Հարոյանի կտրող հիանալի փոխանցումից հետո Էդգար Սևիկյանը գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ, ուր Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով այն ուղարկել է դարպասը։

Ավելացված ժամանակի վերջին րոպեին 11-մետրանոց է նշանակվել Օգնյեն Չանչարևիչի դարպասին․ Իսլամխանը դիպուկ է իրացրել՝ կրճատելով հաշվի տարբերությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել էր Սլովենիայի ընտրանուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում