Ներքին 2 տարի առաջ - 18:09 07-06-2024

Գնել Սանոսյանն այցելել է ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 7-ին այցելել են ջրհեղեղից առավել տուժած Ալավերդու Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

Նրանց են միացել նաև աղետի գոտի ժամանած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը:

Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:

Պաշտոնյաները նշված հատվածներում հետևել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին:
Նրանք զրուցել են բնակիչների հետ, քննարկել կարիքները, ներկայացրել թաղամասում կատարվող վերականգնողական աշխատանքները:

Պաշտոնյաները ևս մեկ անգամ ընդգծել են, որ աղետից տուժած բնակիչների խնդիրները պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են:

Այցելություն է կատարվել նաև Ախթալա բնակավայր, որտեղ հետևել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին: Նրանց է միացել նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։

Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով