Արտաքին 2 տարի առաջ - 14:30 07-06-2024

Ամերիկյան պատժամիջոցներից չենք վախենում․ Թբիլիսի-Վաշինգտոն լարվածությունը խորանում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենք ընդունումից հետո Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա լարվածությունն ավելի է խորանում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ երկրի իշխանությունները Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ են կիրառել։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կառնչվեն խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։

«Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք»,- ասել է նա։

Ամերիկյան պատժամիջոցներին անդրադարձել է նաև «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ դրանք որակելով անլուրջ։ Նա պնդել է, որ դրանցից ոչ ոք չի վախենում։

«Ոչ ոք չի վախենում այս պատժամիջոցներից։ Այս ամենը լուրջ չէ։ Ոմանց համար ինչ-որ տեղ ճանապարհորդելու արգելքը առանձնապես խնդիր չէ: Ինձ համար սա առանձնապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է հայրենիքիս»,- լրագրողների հետ զրույցում պնդել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված վետոն, իսկ ավելի ուշ խորհրդարանի նախագահն այն ստորագրել էր, և օրենքն ուժի մեջ էր մտել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի