Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:52 05-06-2024

Մայիսի 26-ից ցեխերի մեջ ենք․ Ալավերդու աղետից տուժած բնակիչ

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Սանահին կայարան թաղամասի բնակիչ Ռիտա Թանթուշյանն ամուսնու և կամավորների հետ աղտից միայն 10 օր անց է կարողացել մառանի դուռը բացել և ավերված գույքը դուրս բերել։

«Դատարկ բանկաներն ենք առայժմ հանում, մինչ կհասնենք մնացած ապրանքներին։ Դրուժբան ենք հանել, հիմա էլ փորձում ենք մյուս ապրանքները դուրս բերել։ Ամեն ինչ էլ եղել է, բանկեքս լիքը-լիքը դրած»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տիկին Ռիտան։

Նրա ամուսինն էլ կողքից հուշեց՝ 150 լիտր օղին ևս գետը քշել է․ «150 լիտր արաղ էի թորել, թթի արաղ էր, ջրի հարվածից շշերը ջարդվել են»։

Տիկին Ռիտան շենքի 1-ին հարկում 1 սենյականոց բնակարան ունի, որտեղ պահեստավորել էին շինանյութը, նոր պատվիրված դռները և այլն, որպեսզի նույն շենքի 2-րդ հարկի բնակարանը վերանորոգեին, սակայն դրանք ևս ամբողջությամբ վնասվել են։

«Մայիսի 26-ից այս վիճակում ենք՝ ցեխերի մեջ, ներվային, սթրեսի մեջ, բայց էլի որ գալիս օգնում են, մի քիչ հանգստանում ենք»,- ասաց տիկին Ռիտան։

Նշենք, որ համայնքապետարանի աշխատակիցները նրանց վնասը ևս գույքագրել են, սակայն ժամկետների և գումարի չափի մասին մինչ օրս որևէ բան չեն ասել։ Բնակիչները ամեն րոպե սպասում են, որ Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»