Ալմաթիում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը:
Մեր ընտրանին զիջեց մրցակցին 1:4 հաշվով:
Հայաստանի ընտրանու միակ գոլը խփել է Մարալ Արթինը։
Արտակ Ադամյանի գլխավորած կանանց Հայաստանի հավաքականը 4-րդ խմբում 6 միավորով 2-րդ հորիզոնականում է։