Ներքին 2 տարի առաջ - 13:14 04-06-2024

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են 1,7 միլիոն դրամ կաշառք ստանալու համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում:

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100,000-ից 1,000,000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1,700,000 ՀՀ դրամ):

Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում