Արտաքին 2 տարի առաջ - 23:40 03-06-2024

Գազայում զոհվածների թիվը հասավ 36 հազար 439-ի

Գազայի հատվածում իսրայելյան զինուժի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հունիսի 3-ի առավոտյան դրությամբ հասել է 36 հազար 439-ի: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Անցած 24 ժամում սպանվել է 60 և վիրավորվել է 220 պաղեստինցի: Ընդհանուր հաշվով վիրավորների թիվը հասել է 82 հազար 627-ի:
Հակամարտությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ հրեական խաղաղ ավանների վրա Գազայի հատվածից «Համաս»-ի զինյալների կատարած հարձակումից հետո: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է համարվում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ ասել է, թե հավանություն է տալիս հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկին: «Համաս»-ը նույնպես նկատել է տվել, որ պատրաստ է ընդունել այդ առաջարկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում