Ներքին 2 տարի առաջ - 18:21 03-06-2024

Նորոգվում է Արագածոտնի մարզի Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ստանալով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը:

Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մեջ հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Այն կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է:

Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավականին լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկն աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:

Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում