Ներքին 2 տարի առաջ - 19:40 01-06-2024

Սա չլսված բան է, ժողովուրդ, վաղը կարող է գան, այստեղ անեն նույն բանը․ Բագրատ Սրբազան

Նորից եմ ասում՝ սահմանագծում գոյություն չունի, ուղղակի սահմանազատում են, հետո շուրջը գծում են: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքում ասաց Բագրատ Սրբազանը:

«Սա չլսված բան է, ժողովուրդ, վաղը կարող է գան այստեղ անեն նույն բանը՝ կեղծ խաղաղության պաստառի ներքո, որը գոյություն չի կարող ունենալ: Սահմանը զատում են, հետո նոր որոշում, թե որտեղ ինչ գծեն։ Կիրանցիներին տնեզրկելուց հետո հնարավո՞ր է այդ մարդկանց պատիվը հետ գնել, իհարկե՝ ոչ։ Մուրացկանի խաղաղությունը կտան ծեծելով միայն, կասեն՝ սա քո փայն է, եթե մի բան էլ ասի, ավելի ուժգին կխփեն»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին. «Ինչը նշանակում է, որ այս մարդիկ կա՛մ նույն աղբյուրից են սնվում, կա՛մ կատարում են այն, ինչ նրանց թելադրում են»,- ասաց նա: Բագրատ Սրբազանն ասաց, որ այս պայքարը, որը սկսվել է Կիրանցից, Ոսկեպարից, Բաղանիսից, սկսվել է երկու իմաստով` բարոյական և իրավական:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»