Ներքին 2 տարի առաջ - 14:15 01-06-2024

Քո հարցերին չեմ պատասխանելու․ ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է Oragir.News-ի լրագրողին

Այսօր Գյումրիում Oragir.News-ի թղթակիցը ֆիքսել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գաղտնի նիստ է անկացրել, որի մասին հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվել։ Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում ինչ-որ գաղտնի քվերարկություն է կայացել, որի մասին կրկին տեղեկություններ չեն հրապարակվել։

Ենթադրվում է, որ գաղտնի նիստը կապված է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ այսօր Գյումրի կատարելիք այցի հետ։

Oragir.News-ի թղթակիցը փորձել է տեղեկություններ ստանալ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանից, սակայն վերջինս ոչ միայն հրաժարվել է պատասխանել հարցերին, այլև անձնական վիրավորանքներ է հնչեցրել իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի հասցեին։ «Գնա, քո հարցերին պատասխանելու ցանկություն չունեմ»,- նման կերպ է մեր թղթակցի հարցին արձագանքել իշխանական պատգամավորը։

Փաստացի հերթական անգամ ականատես ենք լինում, որ գործող իշխանությունները թիրախավորում են Oragir.News-ին՝ հրաժարվելով պատասխանել իրենց ոչ այնքան դուրեկան հարցերին։ Բացի այդ, այս միջադեպը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՔՊ-ականները խտրականություն են դնում լրատվամիջոցների միջև և պատասխանում միայն իրենց քիմքին հաճելի հարցեր ուղղող, իշխանամետ լրատվամիջոցների հարցերին։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով