Ներքին 2 տարի առաջ - 13:47 01-06-2024

Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, կազատվեք աշխատանքից. Գառնիկ Դանիելյան

ՀՀ-ում դատաիրավական, քննչական համակարգը, դատախազությունը ամբողջովին գտնվում են Փաշինյանի հրահանգների ներքո, իմաստ չունի որևէ բան ակնկալել։ Այս մասին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Գյումրի ավտոերթից առաջ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով երեկվա ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած ձերբակալություններին:

«Վաղուց պլանավորված գործողություններ են, հրմշտոցով, խոշտանգելով մարդկանց, առանց ապացույցի, կալանավորում են։ Մի մարդու հրամանը հլու-հնազանդ կատարում են։ Գետնի վրա ընկած Սրբազան հորը ոտքերով հարվածել են, սարկավագներին՝ դաժան ծեծել»,- նշեց նա:

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ մարդիկ պարզապես դրոշով կանգնած են լինում ու նրանց բերման են ենթարկում:

«Մարդը գալիս է, մասնակցում է ակցիային, նրան աշխատանքից ազատում են: Բժիշկները Սրբազանին ողջունում են՝ նրանց աշխատանքից ազատում են: Ամեն քայլափոխի ապօրինություններ են: Պետական համակարգը գրեթե ամբողջությամբ մեզ հետ է՝ նախարարությունները ներառյալ, բայց այդ մարդկանց հավաքել և ասել են՝ եթե անգամ ձեր հարազատները մասնակցեն, դուք կազատվեք աշխատանքից»,- շեշտեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով