Ներքին 2 տարի առաջ - 19:27 31-05-2024

Ծովասար գյուղում անասնագոմ է փլուզվել. փլատակների տակ քաղաքացի է մնացել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել փլուզում, որի տակ քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ոստիկանության Մարտունու բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում։

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է նույն գյուղի բնակիչ 68-ամյա Աղվան Թ․-ին պատկանող անասնագոմի հողաշեն տանիքը, ինչից Աղվան Թ․-ն կիսով չափ մնացել է հողաշերտի և փլատակների տակ։ Փրկարարները՝ օղակի հրամանատար Խաչատրյանի գլխավորությամբ, պարեկները՝ Ն․ Գրիգորյանի գլխավորությամբ և գյուղացիները փլատակների տակից դուրս են բերել վիրավորին ով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը վիրավորին փլատակների տակից փորձում էին դուրս բերել գյուղացիները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով