Ներքին 2 տարի առաջ - 18:03 31-05-2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվան ընդառաջ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է տոնի առթիվ և հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին և ղեկավարությանը:
«Հանրապետության տոնն Իտալիայի և կարծում եմ ցանկացած ժողովրդավարական պետության համար կարևորագույն խորհրդանշական օրերից մեկն է, որի խորհուրդը ժողովրդավար, բարեկեցիկ ու զարգացող երկիր ունենալու ձգտման մեջ է»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար և շեշտել, որ իր ջանքերն է ներդնում, որպեսզի Իտալիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումները ծառայեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել մշակույթի, կրթության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացման հնարավորություններին և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլերին:

Երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի և Իտալիայի միջև ուղիղ թռիչքների նշանակալի աճը, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել են երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունները, ինչպես նաև նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական փոխգործակցության խթանման, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հասնելու ուղիով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում