Ներքին 2 տարի առաջ - 22:15 30-05-2024

Հակասանիտարական վիճակ՝ Սևան քաղաքում. դիտահորերից թափվող կեղտաջրերը պատուհաս են դարձել բնակիչների համար. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Սևան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջրին»՝ ասելով, որ 1.5 տարուց ավելի է՝ չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ովքեր են պատասխանատու Նալբանդյան փողոցում տիրող հակասանիտարական վիճակի համար։


Այսօր՝ մայիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ 1.5 - 2 տարի է՝ այս խնդիրը կա, ում ասես դիմել են, սակայն իրավիճակը նույնն է։ «Վեոլիա ջուրը» ոչինչ չի անում, վճարումներն էլ կանոնավոր կատարում են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը արդեն դիմել է կառավարություն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խիստ հանձնարարականով պատասխանատուները կարծես թե խորը քնից դուրս են եկել ու առաջիկայում սկսելու են մոտ 1 կիլոմետր երկարությամբ կոյուղատարերը նորով փոխարինելու աշխատանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով