Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:09 30-05-2024

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման համար

Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, և այն կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայունության հաստատման համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք սատարում ենք կարգավորմանն ուղղված բոլոր գործընթացներին՝ բացառապես դիվանագիտական մեթոդներով և ելնում ենք այն հանգամանքից, որ պայմանավորվածությունները պետք է կրեն հետևողական, հավասարակշռված և փոխշահավետ բնույթ՝ հիմք հանդիսանալով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ սահմանազատման գործընթացում ունենալու խորհրդատվական ազդեցություն՝ հիմք ընդունելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունը»,- իր խոսքում նշել է Մարիա Զախարովան։

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների կողմից անցկացվող բողոքի ակցիաներին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ-ն այդ գործընթացները դիտարկում է որպես ՀՀ ներքին գործ։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը տրամադրված է հայ ժողովրդի հետ այն նույն բարեկամական լիարժեք հարաբերությունների շարունակմանը, որոնք դրսևորվում են հենց այն պահին, երբ եղբայրական ժողովուրդը զգում է դրա կարիքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»