Ներքին 2 տարի առաջ - 14:08 30-05-2024

Ի՞նչ արտոնությունից կարող է օգտվել օրինապահության հավաստագիր ստացած տնտեսվարողը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագծին:

Նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ այս նախագծով ևս քայլ են իրականացնում Կառավարության ծրագրով նախանշված ուղղություններից մեկով, որով նախատեսվում էր օրինապահ հարկ վճարողներին զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից։

Բադասյանը հիշեցրեց, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս է մի շարք առավելություններ, օրինակ՝ ԿԲ-ի կանոնակարգերով նախատեսված է վարկի տրամադրման համար ավելի ցածր ռիսկայնություն: Նախատեսված է, որ ԱԱՀ-ի վերադարձի առավելագույն ժամկետն է ավելի կրճատ նման հարկ վճարողների համար: Նա ներկայացրեց նաև, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտները օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել:

«Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի: Հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ, և ներկայացնեմ, թե օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալուց հետո ինչ առավելություններ կարող են ունենալ: Մասնավորապես, պարզեցված ընթացակարգերից կարող են օգտվել. մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում, մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում, ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգերի կիրառություն, մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»