Արտաքին 2 տարի առաջ - 13:26 30-05-2024

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է

Մեծ Բրիտանիայում խորհրդարանը պաշտոնապես ցրվել է՝ կապված առաջիկա արտահերթ ընտրությունների հետ, ասվում է օրենսդիր մարմնի կայքում։

Գործող օրենքի համաձայն՝ խորհրդարանը պետք է ցրվի համընդհանուր ընտրություններից 25 աշխատանքային օր առաջ. արտահերթ ընտրությունները, վարչապետ Ռիշի Սունակի նախաձեռնությամբ, կանցկացվեն հուլիսի 4-ին, գրում է dw.com-ը:

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ դրանք տեղի կունենան աշնանը, սակայն կառավարությունը համաձայնության է եկել ավելի վաղ ժամկետի շուրջ: Սունակն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը բավարարել է խորհրդարանը ցրելու իր խնդրանքը։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լուծարումն ինքնաբերաբար նշանակում է, որ դրա Համայնքների պալատի բոլոր 650 տեղերը թափուր են դառնում: Ընտրություններից հետո՝ հուլիսի 9-ին, խորհրդարանը կհանդիպի նոր կազմով՝ խոսնակ ընտրելու և պատգամավորների երդման համար։

Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2019թ.: Այն ժամանակ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Սակայն այժմ իրավիճակն այլ է. սոցհարցումների տվյալները վկայում են Քեյր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցության ժողովրդականության աճը։ Լեյբորիստները կարող են հաղթել 14 տարի ընդդիմություն լինելուց հետո:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞