Ներքին 2 տարի առաջ - 11:42 30-05-2024

Անհետ կորածները գտնվել են, ողջ են․ Գնել Սանոսյանը զեկուցել է աղետի գոտու իրավիճակի մասին

Կառավարության մայիսի 30-ի նիստում Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը վարչապետ Նիկոլ փաշինյանի հանձնարարությամբ զեկուցեց աղետի գուտում ներկա իրավիճակը, կատարված աշխատանքները, առկա խնդիրները։

«Հատկապես Դեբեդ գետն ամենաջրառատն է և ամենամեծ վնասն է հասցրել: Այդ օրը գետում ջրի մակարդակը հասել է վայրկյանում մինչև 650 մետր խորանարդի: Այսօր, օրինակ, 102 է. այսինքն՝ 6 անգամ ավելի ջուր է եղել. որոշ դելտա կետերի տվյալներով՝ 198 սմ: Այսինքն՝ մոտ 2 մետր արդեն ջուրը նվազել է, ինչի հետևանքով առաջացել է այս հսկայական աղետալի վիճակը Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի և իրենց վտակների շուրջ առկա բնակավայրերում և տարածքներում: ՓԾ-ն մեծ ուժով ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու: Հիմա միայն Սանահին կայարան թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, բայց փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցնում ենք: Այս աղետի հետևանքով ունենք 4 զոհ»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախարարին, թե անհետ կորած հայտարարված 2 քաղաքացիները գտնվե՞լ են, ողջ առո՞ղջ են։ Գնել Սանոսյանը նշեց նաև, որ 2 անհետ կորածները գտնվել են։ Ունենք 4 զոհ անհետ կորածներ չունենք։

Քննարկվեց նաև երկաթուղու գործարկման խնդիրը։ Փաշինյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է ռուս գործընկերների հետ այդ խնդրի շուրջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ նախարարը նշեց, որ Վրաստանում ևս խնդիրներ կան և երկաթուղու գործարկման համար որոշ ժամանակ կպահանջվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»