Մամուլ 2 տարի առաջ - 08:55 30-05-2024

Ոչ միայն կոչում, այլ նաև պաշտոն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր եւ սեւ բերետավորների կատարմամբ։ Բանն այն է, որ գեներալական ուսադիրներ ստանալու ժամանակ նա քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել՝ իր վայրագությունների համար, այլեւ նոր խոստում է ստացել, որ այսպես շարունակելու դեպքում իրեն կվստահեն ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը, որի համար համակարգում թեժ մարտեր են ընթանում, թե ում կշնորհվի այդ բաղձալի՝ նախարարին հավասար պաշտոնը։ Բանն այն է, որ գվարդիայի մեջ են միավորվելու կարմիր եւ սեւ բերետավորները, հատուկ նշանակության ջոկատները, որոնք բացառապես մեկ նպատակի համար են օգտագործվելու՝ հասարակական կարգի պահպանման: Այլ կերպ ասած՝ ցույցեր ցրելու եւ Փաշինյանին պաշտպանելու։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում