Ներքին 2 տարի առաջ - 14:17 29-05-2024

Ինչ տեղի է ունենում ոստիկանության մեջ, ԱԱԾ-ում, մենք բառացի տեղյակ ենք․ Բագրատ Սրբազան

Մեզ համար տարբեր հայկական կազմակերպություններ աշխատում են շատ ընտիր, ինչ տեղի է ունենում ոստիկանության մեջ, ԱԱԾ-ում, մենք տեղյակ ենք բառացի։ Այս մասին ՆԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան, մենք ամեն տեղեկություն ունենք իր մասին։ Եվ ոչ միայն իր, կողքի կանգնած կարեն Հակոբյանի մասին էլ։ Ի միջի այլոց, իմ դպրոցից է եղել, 4 տարի փոքր է եղել ինձնից, գնացեք մեր թաղերում հարցրեք»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, թե որոշ տղաների պարգևավճարներ են կտրել։

«Մեզ հասած տեղեկություններով՝ Կիրանցում աշխատող հարյուրներով մարդկանց այդ պարգևավճարներն են կտրել, նույն փոխոստիկանապետի հետ որոշակի խոսակցություն է եղել իմ՝ Կիրանց մտնելու համար, որովհետև ուրիշ ի՞նչ ձևով ենք գնացել՝ հրեշտակի թևով, կամ իրենց հետ համագործակցությամբ։

Այս պահն էլ թող չմտածեն՝ արհամարհեցինք, չհանդիպեցինք։ Չարհամարհեցինք, վախեցան, ոչ թե միայն վախեցան կամ վախենում են, այլ այդ տղամարդկությունը պրծել է, հատուկ եմ ասում՝ պրծել»,- ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ ՆԳ նախարարը դեռ կիջնի հանդիպման։

«Իսկ մեր տղերքի` (ոստիկաններին - խմբ.) առաջին շարքում կանգնածների, հոգին հանել են, և ասեմ՝ իրենց ծնողներից, ընտանիքներից ոմանք եկել, ասել են՝ մեր տղաների նկարները հանեք, մենք շարժման հետ ենք։ Ասել են՝ հանեք վիդեոներից մեր տղաների նկարները, մենք ճշմարտության հետ ենք, մենք էլ ասել ենք՝ խնդիր չկա, չենք թիրախավորում ոչ մեկին»,- տեղեկացրեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան