Ներքին 2 տարի առաջ - 10:10 29-05-2024

Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են. Գառնիկ Դանիելյան

2018 թվականից հետո իշխանությունները նոր կարգախոս են ընտրել՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ». Երեկ արդեն իրենց դեմքը պատռվեց, ծանր էին տարել, որ իրենց միջոցառումը տապալվեց:

Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու մասին։

Նա նշեց, որ իրենց հասած լուրերի համաձայն «օպուկացիոն ռեժիմի առաջնորդը հրանահանգել էր վրեժ լուծել Սարդարապետ չգնալու և արդեն քանի օր է իր պլանները ձախողելու համար, և այդ պահին թիրախը Վեհափառ Հայրապետն էր»։

«Իրենք այլ կերպ ասում են՝ մենք այլևս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի ֆիզիկական ուժ կկիրառենք։ Լուրերի համաձայն, հրահանգ է իջեցվել կասցնել շարժումը։ Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի ընկճելու»,- ասաց Գ.Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով