Ներքին 2 տարի առաջ - 20:19 28-05-2024

ՔԿ նախագահի երեք տեղակալները և վարչությունների պետերը արժանացել են պետական բարձր պարգևների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների։ Պարգևատրման արարողությունը կայացել է ՀՀ Նախագահի նստավայրում։

Մասնավորապես․

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝

1․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ շնորհվել է աԱրդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

2․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

3․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

4․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

5․Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով,

6․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։

7․ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի, օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Վոլոդիայի ԱՅՎԱԶՅԱՆԸ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան