Ներքին 2 տարի առաջ - 17:00 28-05-2024

Կայծակից մահացած 59-ամյա կինը Սարուխան գյուղից էր․ նոր մանրամասներ 

Այսօր՝ մայիսի 28-ին, Գավառում կայծակի հարվածից մահացած կինը Սարուխան գյուղից էր, բանջար հավաքելու էր գնացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Սարուխան գյուղի բնակիչներից մեկը։

«Առավոտյան ուժեղ կայծակ էր, իրենք 3 կանանցով գնացել էին բանջար հավաքելու, ցավոք կայծակի հարվածից նրանցից մեկը տեղում մահացել է, երկուսը՝ վիրավորվել։ Վերջիններս տեղափոխվել են «Գավառի» բժշկական կենտրոն»,- ասաց բնակիչը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Գավառի» ԲԿ, որտեղից հայտնեցին, որ կայծակահարված 2 կանանց առողջական վիճակը բավարար է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Երեքն էլ Սարուխան գյուղից են, մահացածը 59 տարեկան էր, նրան տեղափոխել են Մարտունու դահերձարան։ Տուժածներից մեկը 32 տարեկան է, մյուսը 63»,- հայտնեցին «Գավառի» ԲԿ-ից։


Հիշեցնենք, որ Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչույթյունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով