Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:45 28-05-2024

Կարևորագույն տոներից մեկն է, երբ հավաքվելու ու որոշումներ կայացնելու կարիք ունենք․ Մետաքսե Հակոբյան

«2020 թվականից սկսած բոլոր տոները փոխել են իրենց ձևն ու տեսքը, խորհուրդը։ Մենք ավելի շատ տոն օրերին փորձում ենք վերլուծել, հասկանալ, նորից վերաիմաստավորել, ինչ և ինչու տեղի ունեցավ, որ մենք հայտնվեցինք այս իրավիճակում։ Կարծում եմ՝ շատերս գտել ենք մեր հարցերի պատասխանները։ Ես սա կարևորագույն տոներից մեկն է, երբ մենք հավաքվելու, խորհելու որոշումներ կայացնելու կարիք ունենք»,- այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ ինքն իրեն լեգիտիմ հռչակած վարչապետն այդպես էլ չի գնացել Սարդարապատի հուշահամալիր և չի խորնարհվել։

«Դա փաստում է, որ ինքը էլ ժողովրդի հետ չէ, ժողովուրդն էլ իր հետ չէ։ Կամաց-կամաց նշմարվում է ազգային արժեքների վերահաստատումը Հայաստանում։ Սա հաղթանակի սկիզբն է»,- նշեց Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան