Ներքին 2 տարի առաջ - 21:51 27-05-2024

Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ երկկողմ գործընկերության, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են մի շարք առանցքային ոլորտներում, տարբեր մակարդակներում ու ձևաչափերում:

Նշվում է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ բարձր մակարդակում քաղաքական երկխոսությանը զուգահեռ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են ընդհանուր առմամբ ՀՀ դիմակայության ամրապնդմանը, ինչպես նաև կոնկրետ ծրագրերի շահառուների համար շոշափելի արդյունքների ապահովմանը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը և Օ-դը Սեն դեպարտամենտի նախագահն անդրադարձել են ապակենտրոնացված համագործակցության ընթացիկ ծրագրերին և հետագա ընդլայնման հեռանկարներին:

Շեշտելով, որ ՀՀ սահմանամերձ մարզերի տնտեսական զարգացումն ու կարողությունների ամրապնդումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Օ-դը-Սեն դեպարտամենտի համագործակցությունը Տավուշի մարզի հետ և Ժորժ Սիֆրեդիի ներդրումն այդ գործում: Արարատ Միրզոյանը նաև ներկայացրել է նախօրեին ՀՀ հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ Տավուշի մարզում ջրհեղեղի հետևանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի