Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:15 27-05-2024

Սիսիանում իրավիճակը կրկին լարված է․ իրար աչքերի մեջ գազ փչած ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց

Սիսիանում իրավիճակը կրկին լարված է։ Թեև ոստիկանները մի քանի անգամ կարողացել են բացել ճանապարհը, քաղաքացիները հերթական անգամ կարողացել են փակել ճանապարհը Սպանդարյանի հատվածում։

Նշենք, որ ոստիկանները գազ են փչել, ինչպես ակցիայի մասնակիցների, այնպես էլ իրենք իրենց աչքերին։ Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները ևս տեղափոխվել են հիվանդանոց, քանի որ նրանց վիճակը ևս լավ չէ։



Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ավտոմեքենաներով ճանապարհը փակած քաղաքացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել՝ գազ է փչել նրանց վրա, ինչի հետևանքով քաղաքացիների, հատկապես՝ երեխաների ինքնազգացողությունը վատացել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով