Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:28 27-05-2024

Բրդե՛ք, բրդե՛ք․ Մաշտոցի պողոտայից ցուցարարները բերման են ենթարկվում

Մաշտոցի պողոտայում մի խումբ ցուցարարներ փորձել են փակել փողոցը։

Ոստիկանները ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել։ Վերջիններիս խցկել են ոստիկանության ավտոմեքենաներն ու հեռացրել փողոցից։

«Բրդե՛ք, բրդե՛ք։ Ով չի ուզում նստել, կանդալեք»,- ասաց ավագ ոստիկաներից մեկը, նկատելով, որ ոստիկանության «Գազել» ավտոմեքենայում տասնյակ ցուցարարները չեն տեղավորվում։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով՝ այսօր առավոտից Երևանի մի շարք հատվածներում անհնազանդության ցույցեր են կազմակերպվել։ Ցուցարարները փակել են բազմաթիվ փողոցներ, բոլոր հատվածներում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։

Հիշեցնենք նաև, որ ժամը 10։10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից. այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»