Ներքին 2 տարի առաջ - 18:00 25-05-2024

Վահագն Ալեքսանյանը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սուտ մատնության հատկանիշներով հաղորդում է ներկայացրել դատախազություն:

Պատգամավորն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում․

«Ընդդիմադիր շարժման պաշտոնական էջով և մամուլով տարածվում է «Նիկոլ Փաշինյանի թիմն այս պահին զբաղված է փոքր ջոկատներ կազմելով» վերնագրով նյութ։

Սրա հետ կապված սուտ մատնության հատկանիշներով հաղորդում եմ ներկայացրել դատախազություն։

Պահանջում եմ, որպեսզի դատախազությունը ստուգի գրառման իսկությունը, և եթե հայտնաբերվեն «ապօրինի փոքր ջոկատներ», ապա թող պատասխանատվության ենթարկվեն դրանք կազմողներն ու մասնակիցները, իսկ եթե չհայտնաբերվեն, ապա թող այս կեղծիքը տարածողները ենթարկվեն պատասխանատվության՝ սուտ մատնության համար,- ասված է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»