Արտաքին 2 տարի առաջ - 10:29 25-05-2024

Բերբոքը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության տարաձայնությունները

Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Անալենա Բերբոքն ու Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` «նախարարները քննարկել են Բաքվի և Բեռլինի միջև ներկայիս հարաբերություններն ու հեռանկարները, Հարավային Կովկասի իրավիճակը, ինչպես նաև խաղաղության գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև»։

Ըստ հաղորդագրության՝ Բայրամովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է հայտնել Բերբոքին։

«Բայրամովը և Բերբոքը քննարկել են տարաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև) խաղաղության գործընթացի շրջանակում՝ ընդգծելով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը, որի շրջանակում Հայաստանը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձրեց 4 գյուղեր», - նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի