Ներքին 2 տարի առաջ - 18:22 22-05-2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 22-ի արտահերթ նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հանձնաժողովին է ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարություն առաջարկները: Մասնավորապես, առաջարկվել է փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը. այն գործողության մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո, այլ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: Նշվել է, որ մյուս առաջարկները տեխնիկական եւ խմբագրական բնույթի են:

Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան