Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:43 21-05-2024

Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցում է նաև Հայաստանը

Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժությունները, որոնց շրջանակում արևմտյան չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության սեմինարներ են կազմակերպվում, հայտնել է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի շուրջ 30 գործընկեր երկրի, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի Թագավորության, Բահրեյնի, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Եգիպտոսի, Մալթայի, Աֆրիկյան միության (Գանա և Բենին), ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբային սպաներ:

Regex 2024 շտաբային զորավարժությունները բաղկացած են ընթացիկ տարվա ընթացքում մի քանի սեմինարների կազմակերպումից: Առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-ից 26-ը։ Այժմ մեկնարկել է զորավարժությունների երրորդ սեմինարը:

Դրանք նպատակաուղղված են զորավարժությունների պլանավորման և անցկացման արևմտյան չափանիշներին համապատասխան զինվորականների պատրաստմանը, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի փոխգործունակության մակարդակի ամրապնդմանը և գնահատմանը:

Նշվում է, որ միջոցառումը կավարտվի մայիսի 24-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում