Ներքին 2 տարի առաջ - 22:16 20-05-2024

Team Telecom-ը «գցել է» մարզերի բնակիչներին

Oragir.News-ի ընթերցողներն ահազանգում են, որ Team Telecom բջջային օպերատորի պատճառով անտեղի գումար են կորցրել։

Team-ը ունի մարզային փաթեթ, որի վճարը նախկինում կազմում էր 990 դրամ, սակայն տեղի է ունեցել սակագնի փոփոխությունը։ Այն դարձել է 1100 դրամ։ Մարզերում ապրող բազմաթիվ բնակիչներ այս ամսում փաթեթի ակտիվացման ժամանակ գումար են կորցրել։

Քաղաքացիները նախապես չեն ծանուցվել սակագնի փոփոխության մասին։ Արդյունքում շատերի մոտ փաթեթի ակտիվացումը ձախողվել է, և մարդիկ խոսել են 19․9 դրամ/րոպե և ինտերնետից օգտվել են 29 դրամ/ՄԲ սակագնով։

Արդյունքում լիցքավորած գումարը շուտով սպառվել է, ինչից հետո միայն շատերը բացահայտել են, որ Team-ը «գցել է» իրենց և ստիպված են եղել նույն ամսում ևս մեկ անգամ լիցքավորել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով