Արտաքին 2 տարի առաջ - 22:10 20-05-2024

ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցավակցություն է հայտնում Իրանին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահվան կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները պաշտոնապես ցավակցություն է հայտնում Իրանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության այլ անդամների մահվան կապակցությամբ։ Քանի որ Իրանն ընտրում է նոր նախագահ, մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իրանի ժողովրդին և նրա պայքարին հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան