Ներքին 2 տարի առաջ - 16:30 20-05-2024

Թալինի ԲԿ-ում մահացած 29-ամյա կինը Շղարշիկ գյուղից էր, 3 երեխաների մայր

Երեկ՝ մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ «Թալին» բժշկական կենտրոնում երիտասարդ կին է մահացել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ 29-ամյա կինը Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղից էր, ամուսնացած էր, ունի 3 մանկահասակ երեխա։

«Անահիտը 8-9 տարի առաջ էր մեր գյուղ հարս եկել։ Շատ լավ ընտանիք էին, 3 երեխա ունեն, մեծը տղա է, 7 տարեկան, իսկ աղջիկները 4 տարեկան և 7 ամսական։ Ինքը արտաարգանդային հղիություն է տարել, հեռացրել են, դրանից 2 օր հետո մահացել է։ Իրենք շատ լավ, շնորհքով ընտանիք էին, նոր տուն էին սարքել, թեթև բան էր մնացել, որ տեղափոխվեին, բայց․․․»,- մեզ հետ զրույցում ասաց Շղարշիկի վարչական ղեկավար Արաբո Հարությունյանը, ապա հավելեց, որ այոօր երիտասարդ կնոջ հոգեհանգիստն է, վաղը նրան կհուղարկավորեն Շղարշիկի գերեզմանատանը։

Նշենք, որ դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան