Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 19:55 19-05-2024

Թատերական մեծ տոն` Գյումրիում. մշակութային մայրաքաղաքում մեկնարկել է միջազգային թատերական փառատոնը 

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ մայիսի 17-ից 31-ը Գյումրիում երկրորդ անգամ անցկացվում է «Գյումրիի միջազգային թատերական փառատոն»-ը: 15 օրում 25 ներկայացում է ներկայացվելու գյումրեցի հանդիսատեսին։ «Գյումրոիի թատերական միջազգային փառատոնին», մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից և Հայաստանի այլ բնակավայրերից եկած արտիստները։Փառատոնային ներկայացումները տեղի են ունենում Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի մեծ և փոքր դահլիճներում, Գյումրիի մտորումների թատրոնում:

«Մեզ սպասվում է 15 օրյա թատերական հրավառություն։ Ունենք նաև միջազգային ներկայացումներ ՌԴ-ից, Բելգիայից և Վրաստանից, ինչը ևս շատ կարևոր է, քանի որ սա նաև փորձի փոխանակման լավագույն հնարավորությունն է։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս փառատոնի գլխավոր նպատակը մի կողմից՝ փորձի փոխանակումն է, մյուս կողմից՝ գյումրեցի հանդիսականին այլ թատրոնների լավագույն ներկայացումները հասանելի դարձնելն է»,- լրագրողների հետ զրույցում ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Երևանի Կամերային Թատրոնի «Fe Show» ներկայացումով է ազդարարվել թատերական միջազգային փառատոնի մեկնարկը։

Փառատոնային երկրորդ օրը` մայիսի 18-ին, հանդիսատեսի դատին է հանձնվել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Չուչել» ներկայացումը:

Փառատոնի երրորդ օրը`մայիսի 19-ին հանդիսատեսի դատին է հանձնվել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մայրը» ներկայացումը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով