Արտաքին 2 տարի առաջ - 13:26 19-05-2024

Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը

Թաիլանդի Սահմանադրական դատարանը մայիսի 23-ին կլսի 40 սենատորի միջնորդությունը, որը պահանջում է վարչապետ Սեթհա Թհավիսինի հրաժարականը՝ կապված Փհիչիտ Չունգբանգին նախարար նշանակելիս Էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bangkok Post-ը՝ մանրամասնելով, որ եթե դատարանը համաձայնություն տա այս միջնորդությանը, Թհավիսինը և Չունգբանգը կդադարեցնեն իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը մինչև դատարանի որոշումը:

Նրանք 15 օր ժամանակ կունենան իրենց պաշտպանական փաստարկները ձևակերպելու համար։

Սենատորները դեմ են նախկին փաստաբան Չունգբանգին պետական ​​պաշտոնում նշանակելուն՝ հաշվի առնելով նրա անցյալը: 2008 թվականի հունիսին դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ դատավորներին կաշառելու փորձի համար: Այս միջադեպից հետո Թաիլանդի փաստաբանների խորհուրդը հինգ տարով կասեցրել է նրա փաստաբանական լիցենզիան:

Վարչապետ Թհավիսինը հայտարարել է, որ ինքը նախքան կառավարության նոր կաբինետը թագավորի հաստատմանը ներկայացնելը, խորհուրդ է խնդրել Պետական ​​խորհրդից Չունգբանգի նշանակման վերաբերյալ:

Կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ Չունգբանգի բանտարկության պատիժը կրելուց հետո 10 տարի է անցել, ինչը նրան իրավունք է տալիս կրկին պաշտոններ զբաղեցնել պետական ​​հաստատություններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»