Ներքին 2 տարի առաջ - 17:53 18-05-2024

Lragir.am-ի առցանց արխիվի անհետանալը այս ժամանակաշրջանին բնորոշ երևույթ է. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Lragir.am-ը երբեք չեմ սիրել, առաջին հերթին այդ լրատվամիջոցին բնորոշ ցածրորակ վերլուծությունների պատճառով։ Ժամանակին նույնիսկ հեգնական արտահայտություն ունեինք ընկերներով. «Lragir.am-ի յուրօրինակ վերլուծական դպրոցը»։

Բայց ամեն դեպքում այդ լրատվամիջոցը Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ ներգրավված հանրային ինչ-որ շերտի կարծիքների, մտքերի արխիվ էր 20+ տարվա։ Այսինքն կայքի նյութերը ցանկացած դեպքում արժեքավոր են հենց որպես ապագա պատմաբանների համար «հանքանյութ»։

Նոր մի հին հղումով անցա, որ ինձ հետաքրքրող մի նյութ նայեմ, պարզվեց կայքը չկա։ Վերացել է, ինչպես և աստիճանաբար պետական համակարգի կայքերից վերանում են Արցախի և հայերի դեմ ադրբեջանցիների կատարած հանցագործությունների հիշատակումները։

Նիկոլի դարաշրջանը շատ նման է Օրուելի «1984» վեպում նկարագրածին, որ մի քանի ժամում կարող էին ամբողջ երկրի պատմությունը փոխել կամ ինչ-որ մարդկանց և իրադարձություններն ընդհանրապես ջնջել պատմությունից։

Չեմ ասում, թե Lragir.am-ը նիկոլականներն են «ջնջել», ինչպես, ասենք՝ ջնջել են Արցախի նախագահի կամ ԱԳՆ-ի կայքերը։ Բայց Lragir.am-ի առցանց արխիվի անհետանալը այս ժամանակաշրջանին բնորոշ երևույթ է։

Հ.Գ. Իշխանության համար պայքարը շատ տարբեր մակարդակներում է լինում, որոնցից մեկը կոլեկտիվ հիշողությունն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում