Ներքին 4 տարի առաջ - 19:17 18-07-2022

Ազգային արխիվի տնօրենը մասնակցել է ԱՊՀ պետությունների արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի նիստին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հուլիսի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին։

Նիստին մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի արխիվային ծառայությունների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավարներն ու ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացրին Ազգային արխիվից, ըստ աշխատակարգի` քննարկվել են փաստաթղթերի պահպանման և հաշվառման, արխիվների հանրահռչակման, արխիվային գործի ոլորտում նորմատիվ իրավական ակտերի ընդունման, էլեկտրոնային ծառայությունների ներդրման, միջազգային հարաբերությունների, արխիվային ոլորտի նյութատեխնիկական բազայի վերաբերյալ հարցեր և հնչել առաջարկություններ։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գ.Արշակյանը հանդես է եկել «Հայաստանի ազգային արխիվի զարգացումն ու հեռանկարները» և «Փաստաթղթերի վերականգնման և կենսաբանական վնասման պայքարի միջոցները» խորագրով զեկույցներով:
Որոշվել է շարունակել ակտիվ համագործակցությունը՝ արխիվագիտության և արխիվային գործի կազմակերպման փորձի փոխանակման, պետական արխիվային ծառայությունների մասնագետների վերապատրաստման և այլ հարցերի շուրջ:

ԱՊՀ պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի կանոնադրության համաձայն՝ Խորհրդատվական խորհրդի նախագահ է ընտրվել Ուզբեկստանի Հանրապետության «ՈՒԶԱՐԽԻՎ» գործակալության տնօրեն Ուլուգբեկ Յուսուպովը։

Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի հերթական՝ 19-րդ նիստն անցկացնել Ուզբեկստանում՝ քաղաք Սամարղանդում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան