Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:13 17-05-2024

Վաղը Սրբազանը կհանդիպի քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Վաղը կհանդիպեմ քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է հանդիպում նաև մշակույթի գործիչների և պահեստազորի սպաների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Սուրբ Աննա եկեղեցում օրն ամփոփելու ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Իմ ընթերցածը դասախոսություն չէ, հայեցակարգ է, մարդկանց տրված հնարավորություն է, որ մտածեն, մասնակցեն: Այստեղից այնտեղից արհեստական փախցված թեզեր չեն, գաղափարներ են, կյանքի զարգացման հիմնադրույթներ են»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով բժիշկների և դասախոսների հետ ունեցած հանդիպումներին: Նա նշեց, որ հանդիպմանը ներկա էին երկու հարյուրից ավելի բժիշկներ և հարյուրից ավելի դասախոսներ:

Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ դասախոսները երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ դատապարտել են սահմանազատման իրականացման՝ իշխանությունների որդեգրած տարբերակը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Այսօր Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը տարածել է հայտարարություն, որ աջակցում է մեր շարժմանը: Բացի այդ, իրազեկման ավտոերթեր են տեղի ունեցել Արթիկում և Մարալիկում»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ Սփյուռքում նույնպես շարունակվում են աջակացության ակցիաները:

«Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյան, Դուք դարձել եք անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործնթացի քավության նոխազ: Մի կողմ թողեք, հրաժարվեք այս ամենից»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում