Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 17-05-2024

Ինչու ՀՀ-ում բանակային զորավարժություն չի անցկացվում. հարցում

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը խոստացավ բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում, բարձրացնել բանակի մարտունակությունը, համալրել սպառազինության պաշարները։ Սակայն այս ընթացքում ստուգատեսային զարավաժությունները չեն իրականացվել և հայտնի չէ, թե ինչ առաջընթաց կա այս խոստումների կատարման առումով։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ինչու՞ նախընթաց տարիներին բանակային զորավարժություն չի արվել»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել։ «Որովհետև ուղեղ չունի»,-կարճ ասաց մի քաղաքացի։ «Կարծում եմ՝ պարզ է բոլորիս։ Թուրքիայի հրամանն է կատարում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Երևի՝ զորք չունի, կամ միջոց չունի»,- կարծիք հայտնեց մեկ ուրիշը։ «Ես մի անգամ մասնակցել եմ զորավարժության, այստեղ՝ Սովետաշենի կողմում»,- վստահ պատասխանեց մի անցորդ։ Քաղաքացիներից մի քանիսն էլ վրդովված քննադատեցին իշխանություններին, նշելով, որ ղեկավարներն իրենց տղաներին չեն ուղարկում բանակ, զոհվում են աղքատ երեխաները։ Իսկ մի քաղաքացի էլ պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին՝ «Հիմա էդ մարդը խաղաղության կողմնակից է։ Ինչ ծրագիր էլ, որ նա անում է, ես համամիտ եմ»։

Նշենք նաև, որ վերջին շրջանում ՀՀ իշխանությունները փորձում են դիվերսիֆիկացրել պաշտպանական քաղաքականությունը, սպառազինություն են ձեռք բերում Հնդկաստանից, Ֆրանսիայից, կնքում ռազմական ոլորտում համագործակցության մասին հուշագրեր, համաձայնագրեր և այլն։ Հանրային խոսույթում, սակայն, մտահոգություններ են շրջանառվում, որ գնված սպառազինությունը չի փորձարկվել, փաստացի չի ստուգվել դրանց արդյունավետությունը, զորքերում մարտական պատրաստությունը բարձր չէ, բանակին ուղղվող հարկատուների միջոցները չեն ծառայում նպատակին։ Այս կասկածները կարող էին ցրվել զորավարժությունների անցկացման պարագայում։ Դրանք նաև կարող էի նաև սարսափ տարածել թշնամիների մոտ և մեղմել նրանց ագրեսիվ նկրտումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում