Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:40 16-05-2024

Տաղավարը վերածել եք զուտ իշխող կուսակցության խոսափողի․ Գևորգ Դանիելյանը՝ Պետրոս Ղազարյանին

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հանրայինի Պետրոսը հեգնում է, թե՝ «Ընդդիմադիրները խառն են և եթեր չեն գալիս», վերջում էլ եզրակացնում է, որ եթե չեն արձագանքել 2014 թ. աշխարհագրության դասագրքին, ապա ի սկզբանե համամիտ են եղել տարածքները հանձնելու հետ, ուղղակի իշխանություն են ուզում:

Քանի որ հրավերքը մերժողներից մեկն էլ ինքս եմ, ապա նախապես նկատեմ, որ իշխանության գալու որևէ ակնկալիք չունեմ, ունենալու դեպքում, կգայի, քանզի ինձ հստակ առաջարկություններ են արվել ներկա իշխանության կողմից:

Ինչո՞ւ եմ ձեզ մերժել: Եղբայր, մենք մի քանի անգամ ենք հանդիպել տարբեր տաղավարներում, դուք ձեռագիր ունցող մասնագետ եք, բայց այս տաղավարը, անտեսելով հանրայինի սկզբունքները, ցավոք, ոչ միայն բացահայտ վերածել եք զուտ իշխող կուսակցության խոսափողի, այլև դա անում եք առնվազն լրատվության տարրական կանոնների կոպիտ խախտմամբ, ընդհուպ՝ թույլ չտալով զրուցակցին ավարտելու իր միտքը: Ձեր տաղավար հրավիրված անձանց սոցցանցերում խիստ համակարգված ու հրահանգավորված սկսում են ամենավերջին հայհոյանքներով թիրախավորել հանրության հարկերով սնվող ֆեյքերը (սրա պատասխանատուն դուք չեք, ուղղակի փաստն եմ արձանագրում):

Ինչ վերաբերում է դասագրքին, ապա դա ևս խայտառակություն է, և կապ չունի, թե ում օրոք է հրատարակվել: Ուղղակի Արմեն Աշոտյանի փոխարեն չխոսենք, մարդն անազատության մեջ է, չունի արձագանքելու տարրական հնարավորություն:

Կրկնում եմ, պետական սահմանների միակ իրավաչափ հիմքը կոնկրետ իրավական ակտն է, որի մասին բազմիցս եմ խոսել, ոչ թե որևէ իրավական արժեք չունեցող քարտեզները, դասագրքերը կամ հանրագիտարանները:
Ողջ եղիր ....

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»