Ներքին 2 տարի առաջ - 18:47 15-05-2024

Քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես՝ կազմակերպության հետ Հայաստանի պետական մարմիններից ամենաարդյունավետ համագործակցություն իրականացնողներից մեկը, կարևորվել է Համաշխարահային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի անխախտ կատարման անհրաժեշտությունը և քննարկվել են բոլոր ծրագրերի իրականացման ժամանակացույցերն ու առկա խնդիրները:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը շեշտել է Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող էլեկտրոնային արդարադատության ծրագրերի կենսական կարևորությունը թվայնացման գործընթացների շրջանակում, որոնց թվում են e-criminal court, e-notary, e-register, e-penitentiary ծրագրերը:

Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի խմբի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, SIGMA ընկերության ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը և հանրային ոլորտի մասնագետ Նանե Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով