Ներքին 2 տարի առաջ - 13:25 15-05-2024

«Հայոց աշխարհազորը» զորակցում է Բագրատ Սրբազանի հայրենանվեր գործունեությունը

«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումն այսօր հայտարարել է, որ ողջունում և զորակցում է արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի հայրենանվեր գործունեությունը։

«Մենք զորակցում ենք հայտնում նրա առաջնորդությամբ կազմակերպվող հանրային միջոցառումներին։ Միավորման անդամներն ակտիվորեն մասնկացում են Բագրատ Սրբազանի կողմից համակարգվող հայրենանպաստ գործողություններին։

Սակայն մենք կարծում ենք, որ աննպատակահարմար է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի քննարկումը գործող Ազգային ժողովում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ունի բացահայտ մեծամասնություն, և նրանք անվստահություն չեն հայտնի իրենց կողմից ընտրված վարչապետին և նրա ձևավորած կառավարությանը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոտքի կանգնած Հայաստանի քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև այս կառավարության հեռացումը և գործող Ազգային ժողովի լուծարումը։

Կարճ ժամկետում պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կղեկավարի մեր պետությունը և կնախապատրաստի Ազգային ժողովի նոր արտահերթ, արդար և օրինական ընտրություններ։

Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունը, ստանձնելով մեր պետությունը ղեկավարելու պատասխանատվություն, իրականացնելու է մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին և նեքրին քաղաքականություն։

Հայաստանի սահմանների ու մեր սահմանաներձ բնակավայրերի վրա թշնամու կողմից ոտնձգություն կատարելու դեպքում մենք զինվելու ենք և հայոց բանակի զինվորների հետ կողք կողքի պաշտպանելու ենք մեր հայրենիքը։

Մենք համզված ենք, որ նիկոլփաշինյանական իշխանության անկման ժամանակաշրջանին հաջորդելու է մեր պետության վերելքի ժամանակաշրջանը, մենք հզորացնելու ենք մեր բանակը, ազատագրելու ենք թշնամու կողմից բռնազավթված Արցախը ու մեր հայրենքի մյուս տարածքները և իրականություն ենք դարձնելու մեր նոր ազգային վերածնունդը։

Հայ, Հայաստան, հայրենիք և Աստված»,- ասվում է «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան