Ներքին 2 տարի առաջ - 20:51 14-05-2024

ՀՀ և Լիտվայի ՆԳՆ-ները պայմանավորվել են խորացնել ռազմավարական վերլուծության շուրջ համագործակցությունը

ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է համակարգը բարձրակարգ, ժամանակի պահանջներին համապատասխան կադրերով համալրելը, ինչպես նաև նախարարության ծառայողներին շարունակական որակյալ կրթությամբ և անհրաժեշտ հմտություններով ապահովելը: Այսպիսով, Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման շրջանակում արդեն իսկ անցկացվել են հարցազրույցներ, որոնք հաղթահարած թեկնածուները այժմ ՆԳՆ կրթահամալիրում անցնում են վերապատրաստում՝ ձեռք բերելու լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ և կարողություններ՝ Քրեական ոստիկանությունում ծառայությունը պատշաճ իրականացնելու համար։ Այդ մասին հայտում են նախարարության մամուլի ծառայությունից։

ՆԳ նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որ վերապատրաստումն անցնելուց հետո Քրեական ոստիկանության ծառայողները ձեռք բերած մասնագիտական գիտելիքների շնորհիվ ծառայությունում ապահովեն նոր որակ: Քրեական ոստիկանության համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու այս պատասխանատու փուլի շրջանակներում ՆԳ նախարարությունը կարևորում է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը և միջազգային լավագույն փորձի ներդրումը ՆԳՆ ոստիկանությունում։

Միջազգային փորձի ուսումնասիրման նպատակով ՆԳՆ մի շարք ծառայողներ աշխատանքային այցով մեկնել էին Լիտվայի Հանրապետություն: ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում մայիսի 6-10-ը ճանաչողական այցով Լիտվայի Հանրապետության ՆԳՆ քրեական ոստիկանություն մեկնած ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է Լիտվայի Հանրապետության Քրեական ոստիկանության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, Լիտվայում ոստիկանների կրթության և վերապատրաստման անցկացման համակարգին, Քրեական ոստիկանության կողմից տվյալների մշակման և վերլուծության տեխնիկական համակարգերին և մեթոդներին և այլն։

Այցի ընթացքում պատվիրակությունը և Լիտվայի ոստիկանությունը պայմանավորվածություն են ձեռք բերել հանցագործությունների ռազմավարական և մարտավարական վերլուծության, օպերատիվ կառավարման, կիբերհանցագործությունների բացահայտման, պարեկային ծառայության և քրեական ոստիկանության աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման ոլորտներում խորացնելու համագործակցությունը: Մասնավորապես, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվելու են Լիտվայի Քրեական ոստիկանության մի շարք փորձագետների կողմից դասախոսություններ և վերապատրաստումներ՝ Քրեական ոստիկանության ապագա ծառայողների համար անցկացվող կրթական ծրագրի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի