Ներքին 2 տարի առաջ - 19:49 13-05-2024

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 15 հայ աշակերտ

Արդեն երեք տարի է՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ նախորդ տարիներին ծրագրին մասնակցել է չորս, իսկ այս տարի արդեն՝ ԱՊՀ անդամ ութ երկիր:

Միջոցառմանը մասնակցելու համար դիմել էր Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւանի դպրոցների 80 աշակերտ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցութային կարգով ընտրվել է 15-ը:

Պատգամավորը մայիսի 13-ին խորհրդարանում հանդիպել է մրցույթը հաղթած դպրոցականների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը մանրամասն ներկայացրել է ծրագիրը: Այն կմեկնարկի հունիսի 20-ին եւ կավարտվի հուլիսի 6-ին:

Մասնակիցները «Հիշողության գնացքով» կլինեն Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաքներում, կայցելեն Հայրենական մեծ պատերազմի ռազմական փառքի վայրեր, կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված տարբեր միջոցառումների:

Պատգամավորը հույս է հայտնել, որ հայ դպրոցականները հնարավորություն կունենան ձեռք բերելու նոր գիտելիքներ ու ընկերներ, իսկ ծրագրի շնորհիվ ստացած տպավորությունները կլինեն անմոռանալի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով