Ներքին 2 տարի առաջ - 16:26 13-05-2024

Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազան

Առիթ չունեն գալու, ստիպված կաշառել ենք որ գան, մարդիկ չէ՞: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ցուցարարների 70 տոկոսը դրամի համար է գնում ցույցերի։

«Դրանք հանցանքներ են, եթե ԱԱԾ-ն կամ այլ ստուգող մարմինները փաստեր ունեն, թող անեն, չունեն փաստեր, ուրեմն իրենք որպես ինստիտուտ չեն գործում։ Այդ մարդկանց հետևից պիտի գնան, ովքեր այդպիսի բաներ են ասում։

Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանն է այդպես ասել, նա պատասխանեց․

«Ուրեմն Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ցուցմունք տալու, պատասխանատվության, ինչ ասե՞մ, իմիջիայլոց, վարչապետի թեկնածուներից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան