Ներքին 2 տարի առաջ - 09:59 13-05-2024

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով»:

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները ուժ կիրառելով բերման են ենթարկում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»